Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեվաչափի խորհրդարանների պատվիրակները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները:

փփփփ.jpg (269 KB)փփփփփ.jpg (262 KB)փփփփփփ.jpg (240 KB)

Հայաստանում են Էստոնիայի Ռիիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի երրորդ փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի առաջին փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը եւ Շվեդիայի Ռիկսդագի առաջին փոխխոսնակ Քենեթ Ֆորսլունդը:

փփփփփփփ.jpg (264 KB)փփ.jpg (255 KB)

Վաղը`հունվարի 23-ին, պատվիրակները կմասնակցեն «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկմանը:

փփփփփփփփփփփփփփփփփփ.jpg (280 KB)փփփփփփփփփփփփփփփփփփփփփփփ.jpg (254 KB)

 

You may also like...