1994-ից օրենքով նախատեսված է, որ մարդը պետք է իր եկամուտը հայտարարագրի. նախարարն ասաց՝ ինչու է հիմա կիրառվում
Հայաստանի Հանրապետությունում 1994 թվականից օրենքով նախատեսված է, որ մարդիկ պետք է իրենց եկամուտները, որոնք հարկային գործակալի կողմից չեն հարկվում, իրենք պետք է հայտարարագրեն:
«Ուղղակի էդ համակարգերը չեն եղել այս ամբողջ տարիների ընթացքում, հիմա մենք նոր ստեղծել ենք համակարգ և արդեն դա դարձել է պարտադիր:
Այն ժամանակ էլ էր պարտադիր, ուղղակի մենք գործիք չունեինք դա կիրառելու համար»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Ըստ նախարարի, այս տեղեկության հավաքումը նպատակ ունի լավարկել քաղաքականությունները՝ ավելի թիրախային, ավելի փաստահեն որոշումներ կայացնելու համար:
«Որովհետև ես վստահ եմ, որ մեր քաղաքացիներն ուզում են, որ ավելի փաստահենք որոշումներ կայացվեն, իսկ դրանց համար պետք է տեղեկություն: Զարգացած երկրներում էս տեղեկությունը վաղուց հավաքվում է»,- ասաց նախարարը:
