ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ Կոլեգիայի անդամ — էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով նախարար Արզիբեկ Կոժոշևին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ Կոլեգիայի անդամ — էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով նախարար Արզիբեկ Կոժոշևի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհավորել Արզիբեկ Կոժոշևին պաշտոնում նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնժողովի հետ իրականցվող աշխատանքների ընթացքը մասնավորապես ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների ձևավորման աշխատանքների ընթացքը։

Նշվել է, որ 2025թ․-ից ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների գործարկումը անդամ երկրների հնարավորություն կընձեռի ավելի բարենպաստ և փոխշահավետ պայմաններով իրականացնելու էլեկտրաէներգիայի և գազի առևտուր։ Կարևորվել է այդ նպատակով առաջիկա ժամանակահատվածում իրավական դաշտի մշակման աշխատանքները նախանշված ժամկետներում իրականցնելու անհրաժեշտությունը։

Նախարարի հետ հանդիպումից հետո Արզիբեկ Կոժոշևի գլխավորած պատվիրակությանը շրջայց է կատարել ԱԷԿ-ում, ապա նաև այցելել է Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի համալիրի մաս կազմող Սևան ՀԷԿ, որտեղ Ա․Կոժոշևը ծանոթացել կայանների աշխատանքին, ինչպես նաև իրականացվող ծրագրերին։

You may also like...