Հայաստանը որեվէ երկրի հետ իր հարաբերությունները երրորդ երկրի հաշվին չի իրականացնում․ ԱԽ քարտուղար

«Հայաստանը համարում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնի Բրյուսելի և ԵՄ անդամների հետ, նաև՝ Միացյալ Նահանգների հետ, և սերտացնում է»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա շեշտեց՝ Հայաստանը որևէ երկրի հետ իր հարաբերությունները երրորդ երկրի հաշվին չի իրականացնում:

«Հայաստանի այն բոլոր հարցերում, որտեղ ինքնիշխանության տեսանկյունից որևէ երկիր գործընկեր է, և [դրանք] համահունչ են այս մոտեցումներին, մենք շարունակելու ենք լավ հարաբերություններ ունենալ: Արձագանքները հրապարակային են եղել»,- ասաց նա:

You may also like...