Որեվէ խոչընդոտ չենք տեսնում նախագիծը մերժելու համար. Հովհաննիսյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին

«Տրամաբանական կլինի, որ Ազգային ժողովը հաստատի Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մեկնարկի վերաբերյալ օրենքի նախագիծը»:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Խմբակցությունը դեռ որոշում չունի, թե ինչպես կքվեարկի, ես հիմա խոսում եմ ոչ թե որոշման, այլ՝ տրամաբանության մասին։ Կարծում եմ, որ, այո՛, այդ նախագիծը կհաստատվի։ Որևէ խոչընդոտ չենք տեսնում նախագիծը մերժելու համար»,- ընդգծեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...