Աշխատանքներ են իրականացվել, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ առաջ մղենք ՀՀ-Միացյալ Նահանգներ օրակարգը․ Գրիգորյան
Աշխատանքներ ենք տանում, որպեսզի նոր ընտրված կամ պաշտոնի անցած նախագահ Թրամփի թիմի հետ աշխատենք:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ ընտրությունից անմիջապես հետո աշխատանքներ են իրականացվել, որպեսզի նոր վարչակազմի թիմի հետ առաջ մղեն Հայաստան-Միացյալ Նահանգներ օրակարգը:
«Հայաստան-Միացյալ Նահանգներ օրակարգը շատ լավ հիմքերի վրա է, նամանավանդ՝ ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիայից հետո»,- ասաց նա՝ նշելով, որ խոսքն այդ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու մասին է:
