Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն խաղաղ կարգավորման․ Մարկեդոնով

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն խաղաղ կարգավորմանը, և դա հիմնական խոչընդոտներից մեկն է։ Այս մասին «Վալդայ» միջազգային ակումբում կայացած քննարկման ժամանակ ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Ըստ փորձագետի՝ կողմերը պատրաստ չեն խաղաղության՝ փոխզիջումների, փոխշահավետ գործարքների առումով։ Նույն Հայաստանը զիջում և հանդուրժողականություն է ցուցաբերում, քանի որ պարտվել է։ Եթե ​​Նիկոլ Փաշինյանը հայտնվեր հաղթողի վիճակում, ամեն ինչ այլ կերպ կլիներ։

Հիմա Փաշինյանը հասկանում է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է, և նա ակնհայտորեն թքած ունի Լեռնային Ղարաբաղի վրա, կարծում է ռուս քաղաքագետը։

Մարկեդոնովի տեսանկյունից ներկայիս հակամարտությունը եղել և մնում է ոչ թե ղարաբաղյան, այլ հայ-ադրբեջանական հակամարտություն։ Լեռնային Ղարաբաղը խնդրի միայն մի մասն է։

Այս հակամարտության մեջ կարևոր գործոն պետք է համարել Թուրքիայի ներկայությունը։ Մինչ Ռուսաստանը և Արևմուտքը նոր սառը պատերազմ են մղում, Թուրքիան տարածաշրջանում իր շահերն ունի:

Մարկեդոնովի խոսքով՝ Թուրքիան փորձում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել ըստ էության սեփական պայմաններով։ Եվ այս գործոնը նշանակալի է նաև տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը գնահատելիս։

You may also like...