Միրզոյանը ղրղզ գործընկերոջը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եվ ընդունել Ղրղզստան այցի հրավերը

«Քննարկումների ընթացքում նախարար Կուլուբաևի հետ անդրադարձել ենք երկկողմ հարաբերություններին, մեր երկու երկրները պատրաստակամություն ունեն մի շարք ոլորտներում խորացնել հարաբերությունները»:

Այս մասին Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ մամուլի համար հայտարարությունների ժամին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ նախարար Կուլուբաևը հրավիրել է իրեն այցելել Ղրղզստան:

«Սիրով ընդունել եմ հրավերը, առաջիկայում կկազմակերպենք այցը. ունենք նաև պլաններ բարձրագույն մակարդակով փոխայցելությունների»,- ասել է Միրզոյանը:

Ըստ նախարարի՝ 2 երկրի հարաբերությունների խորացմանը կծառայի նաև ԱԳ նախարարների ստորագրած երկու երկրների միջև 2025-26 թթ համագործակցության ծրագիրը, որը ստորագրվել է հունվարի 23-ին:

«Պլաններ ունենք՝ մեծացնել ծավալներն առևտրաշրջանառության: Ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանն ու Ղրղզստանը նոր ջանքեր են գործադրում մեծ լոգիստիկ ցանցերի մաս դառնալու:

Այստեղ շատ կարևոր և ուշագրավ է մեր Կառավարության ունեցած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ներկայացրել եմ գործընկերոջս, հուսով եմ՝ այս և մյուս ծրագրերն իրականություն կդառնան և նոր հնարավորություններ կստեղծեն»,- ասել է Միրզոյանը:

Հիշեցնենք՝ մինչ հայտարարությունները ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեի էր ունեցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ:

You may also like...