Նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ. խոսնակը հայտնել է՝ երբ
Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ:
Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինբպես նաեւ «Ազգային աղոթքի նախաճաշին»:
Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով:
