Բոլոր ուղղություններով մեր նախաձեռնությունները միայն փորձում են ապահովել ազգային շահերը. ՀՀ ԱԳ փոխնախարար (տեսանյութ)

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը քննարկման ժամանակ նշել է, որ բալանսավորված քաղաքականությունը մնում է Հայաստանի քաղաքականության հիմնական ուղղությունը։

«Բոլոր ուղղություններով մեր նախաձեռնություններն ու ակտիվությունը միայն փորձում են ապահովել մեր ազգային շահերն ու ավելի բարենպաստ պայմանների ստեղծումը»,- ասել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

You may also like...