Պուտինը պատրաստ է Թրամփի հետ զրույցին, ազդանշանների ենք սպասում. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Կրեմլը սպասում է համապատասխան ազդանշանների ամերիկյան կողմից։

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը պատրաստ է, մենք ազդանշանների ենք սպասում, բոլորը պատրաստ են:

Հետևաբար, դժվար է գուշակություններ անել սուրճի մրուրով:

Հենց որ ինչ-որ բան լինի, մենք ձեզ կտեղեկացնենք», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Օրերս Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ և քննարկել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու ուղիները:

You may also like...