Թրամփը Զելենսկիին մեղադրել է պատերազմը շարունակելու մեջ

Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար խաղաղ պայմանագիր չստորագրվեց, քանի որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «ցանկանում էր կռվել»։

Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

Քաղաքական գործիչը նշել է, որ Զելենսկին «որոշել է մրցել» Ուկրաինայից շատ ավելի մեծ և հզոր երկրի՝ Ռուսաստանի հետ։ Թրամփի կարծիքով՝ Ուկրաինայի առաջնորդը չպետք է դա աներ, քանի որ խաղաղության հնարավորություն կար։

«Ես կարող էի այնքան հեշտությամբ այդ գործարքը կնքել։ Իսկ Զելենսկին որոշեց, որ ցանկանում է կռվել»,- ասել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հակամարտության սկզբում Ռուսաստանն ուներ մոտ 30 հազար տանկ, մինչդեռ Ուկրաինան գրեթե ոչինչ չուներ․ ամեն ինչ ստանում էր արևմտյան երկրներից։

Թրամփը նաև ասել է, որ ցանկանում է անհապաղ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել, իսկ Ռուսաստանին կարող են սպառնալ նոր պատժամիջոցներ, եթե հրաժարվի երկխոսությունից։

You may also like...