Վերարտադրողական առողջության ծրագրերի ընդլայնմանն ու անպտղության ցուցանիշներին նվազմանը ուղղված քայլեր
Վերարտադրողական առողջության պետական ծրագրերից օգտվելով` արդեն իսկ մի խումբ շահառուներ երեխեներ են ունեցել: Շահառուների ցանկի ընդլայնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Այդուհանդերձ, պակաս կարևոր չեն կանխարգելիչ բուժօգնությունն ու անպտղության ցուցանիշների նվազեցումը:
Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի 19-րդ գիտաժողովը նվիրված է եղել վերարտադրողական բժշկության և անդրոլոգիայի ուղեցույցների ստանդարտացմանը և արդիական այլ հարցերին:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը բացման խոսքում նշել է, որ մայրական առողջությունը ոլորտի առաջնահերթություններից է:
Նրա խոսքով` նպատակն է արտամարմնային բեղմնավորման ծրագրերին զուգահեռ դեռահասային տարիքից բարձրացնել վերարտադրողական առողջության վերաբերյալ տարրական գիտելիքները:
Քննարկվում է նաև սքրինինգային կանխարգելիչ միջոցառումներ ավելացնելու հնարավորությունը:
