Նրանք` ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են․ Նիկոլ Փաշինյան
Նրանք` ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են։ Այս մասին Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սփյուռքից ավելի մեծ արտագաղթ կա ու միշտ եղել է, քան՝ ՀՀ–ից։ Սփյուռքից արտագաղթն այն է, երբ որ մարդը, լինելով ծագումով հայ, հայերեն չի խոսում, հայերեն չի կարդում, հայերեն ավանդույթով չի ապրում, դա արտագաղթ է, և մի իքս պահի, թեկուզ ազգանունը պահպանվում է, բայց ինքն իրեն չի ասոցացնում հայ ազգի հետ, դա արտագաղթն է։
ՀՀ-ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի եղել, քան հենց այսօր այդ արտագաղթը կա Սփյուռքից։ Մենք այսօր Սփյուռքը կորցնում ենք, և Սփյուռքը փրկելու միակ տարբերակը ՀՀ-ն է, և մարդու ասոցացումը ՀՀ-ի հետ՝ որպես հայրենիքի, հակառակ դեպքում՝ մենք Սփյուռք չենք ունենա»,- ասել է Փաշինյանը։
