Խաբարովսկի երկրամասում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց եվ մխրճվել թփերի մեջ
Խաբարովսկի երկրամասում Ան-24 ինքնաթիռը չի կարողացել օդ բարձրանալ և թռիչքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, մխրճվել թփերի մեջ։
««Խաբարովսկի ավիաուղիներ» ընկերության օդանավը 30 մետր անցնելուց հետո արգելակել է թփերի մեջ։
Ինքնաթիռը Նելկանից պետք է մեկներ վարչական կենտրոն` Խաբարովսկ քաղաք:
Բոլորը ողջ են, բայց վախեցած։ Ցավալին այն է, որ օդանավը մայրաքաղաք հասնելու միակ ճանապարհն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
