90-ականներին մարդիկ Հայաստանից ամենաշատը հեռացել են պատերազմի պատճառով. վարչապետ (տեսանյութ)

90-ականներին մարդիկ Հայաստանից ամենաշատը հեռացել են պատերազմի պատճառով: Ավելի մեծ պատճառ չի եղել:

Այս մասին Շվեյցարիայում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ սա մենք ինքներս մեզ էլ չենք խոստովանել, որովհետև եթե դա ինքներս մեզ խոստովանեինք, հայրենասիրության մասին մեր ամբողջ պատկերացումը քարուքանդ էր լինելու 5 րոպեում: Էդ ամեն ինչը կա, որովհետև կա կոնֆլիկտ:

Շատ դեպքերում անօրինականությունը, անարդարությունն էլ է կոնֆլիկտի հետ կապված եղել:

Հիմա ինձ մի դերակատարում է բաժին հասել, որ պետք է խոսեմ բաների մասին, որ ընդունված չէ մեր իրականության մեւ խոսել:

Վերջերս որ ԱԺ-ում մեր ընդդիմադիր գործիչներն ինձ մեղադրում են, ասում են դուք մեր հերոսներին վարկաբեկեցիք, ես էլ ուզած-չուզած ասի՝ որ հերոսներին, որ կռվից հետո ավտոմատը ուսին մտնում էին ասենք մի գործարան, ասում շուտ դուրս եկեք, սա ձերը չէ, այլևս մերն է՞:

Շվեյցարիայում մարդ կապրի՞, եթե այդպես լինի:

Սա մեր պատմությունն է, որի մասին պետք է խոսել, վերջին անգամ էս մասին ե՞րբ եք որևէ տեղ գրած տեսել, կամ կարդացել: Չկա նման բան»,- ասել է վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...