ԲՏԱՆ անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում. ինչ է զգուշացնում նախարարությունը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է նախարարության անունից տարածվող կեղծիքի մասին:
«Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյան, ներկայանալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից, նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում՝ ԲՏԱՆ կողմից տեղեկատվական հարթակ ստեղծելու վերաբերյալ։
Հայտնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման աշխատակից չունի, որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։
Խնդրում ենք անտեսել տարածված հաղորդագրությունը և չբացել կցված հղումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
