Կարող է արդյոք Թրամփը Պուտինին ստիպել զիջումների գնալ Ուկրաինայի հարցում. ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպել Ուկրաինայի հարցում զիջումների գնալ։

Այս մասին Gazeta.pl-ին տված հարցազրույցում հայտարարել է լեհ գեներալ Բոգուսլավ Պացեկը։

«Թրամփն ինչ էլ որ մտածի, չի կարող Պուտինին ստիպել զիջումների գնալ»,- ընդգծել է նա։

Պացեկի խոսքով՝ Ռուսաստանի վրա պատժամիջոցների շարունակական ճնշումը չի կարող որևէ բան փոխել ուկրաինական հակամարտության համատեքստում։

Հունվարի 21-ին Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Պուտինը կործանում է սեփական երկիրը՝ հրաժարվելով ստորագրել Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը։

Նրա խոսքով, «Ռուսաստանը մեծ խնդիրներ կունենա», եթե Մոսկվան հրաժարվի ընդունել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համաձայնագիրը։

You may also like...