Ալիեվը շնորհավորել է Լուկաշենկոյին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Բելառուսի նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Այս մասին հայտնում է BelTA-ն։

«Իլհամ Ալիևը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում աշխատանքի և իր ծրագրերի իրականացման մեջ», — հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացումը։

You may also like...