Մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է «Կանայք իրական շահառուների թափանցիկության գործընթացում» խորագրով պանելային քննարկմանը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 19-ին մասնակցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած «Կանայք իրական շահառուների թափանցիկության գործընթացում» խորագրով պանելային քննարկմանը
Քրիստիննե Գրիոգրյանի խոսքով՝ ըստ 2021թ.-ին գենդերային հավասարության թեմայով կատարված մի ուսումնասիրության՝ կանանց սեփականության իրավունքով պատկանող ընկերություններն ավելի քիչ հասանելիություն ունեն փոխառություններին ու կապիտալի հնարավորություններին, այդ ընկերություններն ավելի «երիասարդ» են։ Կանայք Հայաստանում գործող բիզնեսների միայն 36%-ում են հանդես գալիս որպես համասեփականատեր, միայն 24% բիզնեսներում է, որ կանայք զբաղեցնում են բարձրաստիճան կառավարիչների պաշտոններ։ «Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ սեփականությամբ իրենց պատկանող բիզնես ունեցող կանանց գերակշիռ մեծամասնությունը կա՛մ ամուսնալուծված, կա՛մ չամուսնացած կանայք են։ Այսինքն՝ թրենդը, որ ընտանիք ունեցող կնոջ համար տնտեսական ակտիվությունը Հայաստանում քիչ տարածված երևույթ է, հաստատվում էր նաև այս հետազոտությամբ»,- նշել է Պաշտպանը։
