Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանում Գերմանիայի դեսպանն Կլաուդիա Բուշն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Թանգարան-ինստիտուտ։

Այս մասին տեղեկանում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված լուսանկարներից

Լուսանկարներին կից գրված է.

«Ծիծեռնակաբերդ։ 20-րդ դարը կրում է սարսափելի զանգվածային ջարդերի, էթնիկ զտումների, տեղահանությունների, ցեղասպանությունների հետքը։

Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը։

You may also like...