Իսրայելը գերի է վերցրել իրանցի թղթակցի

Իսրայելը Գազայի հատվածում գերի է վերցրել Իրանի պետական ​​հեռարձակողի թղթակցին:

Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Պեյման Ջաբալին, նրա խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը։

«Մեր տեղեկություններով՝ լրագրողը բռնվել է Սիոնիստական ​​ռեժիմի կողմից (Իսրայել-խմբ․) և կալանավորվել։

Քանի որ նրա ընտանիքը լայն հրապարակում չի ցանկացել, նա դեռևս գտնվում է ռեժիմի գերության մեջ, բայց ոչ Գազայում, այլ օկուպացված տարածքում»,- ասել է նա։

Ջաբալին հույս է հայտնել, որ թղթակիցը շուտով կազատվի։

Հունվարին Իրանի Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին ասել էր, որ Իսրայելը կապիտուլյացիայի է ենթարկել արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ համաձայնելով Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրին:

You may also like...