Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից խելագարություն​​ կլինի Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը. Արաղչի

Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից խելագարություն կլինի, եթե հարձակվեն Իրանի միջուկային օբյեկտների վրա:

Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ դա «շատ վատ աղետ» կլինի տարածաշրջանի համար:

Այս նախազգուշացումը հնչել է Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին հարցազրույցում, որը նա տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո:

Դիվանագետը խոսել է այն դիտարկումների մասին, որ Իսրայելը կարող է ԱՄՆ-ի աջակցությամբ հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա:

«Մենք հստակ հասկացրել ենք, որ մեր միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում կստանա անհապաղ և վճռական պատասխանի: Բայց ես չեմ կարծում, որ նրանք կանեն այդ խելագարությունը: Դա իսկապես խելագարություն կլինի և կհանգեցնի ամբողջ տարածաշրջանի համար շատ վատ աղետի», — ասել է Արաղչին:

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ երկրի միջուկային ծրագիրը խաղաղ բնութ է կրում և քաղաքացիական նպատակներով է զարգացվում, մինչև ԱՄՆ-ն և Իսրայելը պնդում են, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում:

You may also like...