Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել

Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը հրաժարական կտա, հայտնում է Republika-ն։

Տեղական ժամանակով՝ ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով՝ 14:00-ին) նա կառավարությունում մամուլի ասուլիս կանցկացնի։

Վուչևիչի հրաժարականը տեղի է ունեցել Բելգրադում և Սերբիայի այլ քաղաքներում արդեն երեք ամիս շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։

Դրանք սկսվել են նոյեմբերին այն բանից հետո, երբ Նովի Սադում երկաթուղային կայարանում հովանոցը փլուզվել է․ 14 մարդ է զոհվել։

You may also like...