Քանի դեռ կա Հայկական բանակը, պահպանվում է նաեվ հայկական պետության ապագա կայացման հնարավորությունը․ Արմեն Այվազյան

Հայկական բանակն ունի առնվազն 3,5-հազարամյա պատմություն, գուցեև ավելին։
Այս փաստը գիտակցելուց հետո միայն հայերը կսկսեն հասկանալ իրենց պատմությունը, իրենց մշակույթը և իրենց հոգեկերտվածքում խոր արմատներ ձգած արժեհամակարգային դրույթները, որոնք սերում են հին ու միջնադարյան հայկական գերհեղինակավոր ու ստվարաթիվ ռազմական դասից։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
«Քանի դեռ կա Հայկական բանակը, պահպանվում է նաև հայկական պետության ապագա կայացման հնարավորությունը։ Մինչ այդ, հուսանք, բանակն ինքն էլ կանցնի իր ամբողջական հայկականացման ճանապարհը թե՛ գաղափարական, թե՛ ռազմավարական մտքի առումներով։
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ԱՄԵՆ ՀԱՅԻ ՀՈՒՅՍ ԵՎ ՍԵՐ ՄԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ»,– գրել է Այվազյանը։

You may also like...