Ունենաս պետություն` կունենաս ինքնություն, չունենաս պետություն` չես ունենա ինքնություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է մի հատված՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից, որում նա, մասնավորապես, ասում է․

«Մեր ինքնությունը կապված է Հայաստանի Հանրապետության հետ:
Ես ուրիշ ինքնություն չունեմ: Ժամանակակից աշխարհում ինքնությունները կապվում են պետությունների հետ:

Ես երեկ շվեյցարահայ մի խումբ մարդկանց հետ էի հանդիպում, ասում էի, որ մեզ ասում են` ապազգային եք, մեր ինքնությունը ոչնչացնում եք: Ամեն տարի տասնյակ հազարավոր հայեր մոռանում են հայերեն իրենց հայերեն իմացած վերջին բառը:

 Ինքնության ապահովման եղանակը պետությունն է: Ունենաս պետություն` կունենաս ինքնություն, չունենաս պետություն` չես ունենա ինքնություն: Մնացածը լեգենդ է»:

You may also like...