Օդանավերի նախաթռիչքային անվտանգության ստուգումները կդառնան ավելի խստացված. նախագիծ
Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրում՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի և նախագծերի միասնական հարթակում։
Նախատեսվում է ներդնել նոր կարգավորումներ, որոնք կխթանեն ավիացիոն անվտանգության վերաբերյալ գիտակցության բարձրացումը, ինչպես նաև բարելավված վերահսկողության համակարգեր։
Կստեղծվի նոր կարգ, որի համաձայն դեպի Հայաստան առևտրային փոխադրումներ իրականացնող օտարերկրյա ավիաընկերությունները պետք է մշակեն ու ներդնեն անվտանգության լրացուցիչ ծրագրեր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
