Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը վերացվել է

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՀ քննչական կոմիտեի՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Դատարանը վերացրել է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը:

Երկրից չբացակայելու արգելքը դեռ մնում է։

Հիշեցնենք՝ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է փաստաթղթերի կեղծման, խոշոր հափշտակության, խարդախության համար։

Մայիսի 25-ին Սարգսյանը և ևս 3 անձ ձերբակալվել էին, նախկին քաղաքապետին ներկայացվել էր մեղադրանք, մայիսի 27-ին վերջինս կալանավորվել էր:

Հունիսի 14-ին Ստեփանակերտի նախկին քաղաքապետի Դավիթ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել էր 2 ամիս ժամկետով տնային կալանքի:

Մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 16-ին, ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի նախկին քաղաքապետի տնային կալանքի դեմ ներկայացված բողոքը. Սարգսյանն ազատ է արձակվել:

You may also like...