Անհետ կորած եվ գերեվարված զինծառայողների ծնողները վաղը կգնան Աժ` հանդիպելու Անդրանիկ Քոչարյանի հետ
44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները վաղը՝ հունվարի 30-ին, կգնան Ազգային ժողով` հանդիպելու ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։
Այս մասին 24News-ը տեղեկացավ ծնողներից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան՝ հանդիպում պահանջելով Անդրանիկ Քոչարյանի հետ, որից հետո նրանք հանդիպել էին Քոչարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հավաստիացում ստացել, որ առաջիկայում քննարկում կկազմակերպվի և իրենց հուզող հարցերը կուսումնասիրվեն։
