Ճի՞շտ է, որ սառնարան, հեռուստացույց պետք է հայտարարագրենք. Աննա Հակոբյանը հարցեր է ուղղել վարչապետին (տեսանյութ)
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է վարչապետի հետ նոր փադքասթի թողարկումը ու նշել, որ մի շարք հարցեր է ուղղել նրան:
«Հարցնում եմ, ճի՞շտ է, որ սառնարան, հեռուստացույց պետք է հայտարարագրենք։
Ճի՞շտ է, որ ամուսնու բանկային քարտից կնոջ բանկային քարտին, կամ հակառակ ուղղությամբ փոխանցվող գումարը պետք է հայտարարագրենք եւ ապա հարկ վճարենք դրա համար։
Կամ՝ սոցիալական խնդիր, օրվա հացի խնդիր ունեցող քաղաքացու վրա ի՞նչ հավելյալ ֆինանսական բեռ է դնում համընդհանուր հայտարարագրման այս համակարգը։ Ու մի շարք այլ հարցեր՝ ՀՀ վարչապետին»,- գրել է Հակոբյանը:
