2023թ. պատմականորեն ամենամեծ ծավալի գիտական հրապարակումներ են եղել. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)
Միջազգային պարբերականներում հայաստանցի գիտնականների հրապարակումները տարեցտարի ավելանում են։
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ 2023թ. գրանցվել է «պատմականորեն ամենամեծ ծավալի» գիտական հրապարակումներ միջազգային հեղինակավոր պարբերականներում։
Ըստ նրա՝ կարևոր է, որ աճել են նաև հասարակական ու հումանիտար գիտությունների բնագավառների հրապարակումները։
Անդրեասյանը ԱԳ նախարարի հարցին ի պատասխան նաև տեղեկացրեց, որ 2023թ. եղել է 1205 հրապարակում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
