Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիան շարունակվում է․ կան բերման ենթարկվածներ
Փոքր և միջին ձեռնարկատերերը մի քանի ժամ շարունակ բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չեղարկել Շրջանառության հարկի մասին նոր օրենքը:
Ակցիայի ժամանակ քաշքշուկ է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների հետ, կան բերման ենթարկվածներ։
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ 182 հոդվածով (Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ակցիայի 3 մասնակից կառավարության շենքի մոտից բերվել է ոստիկանություն:
