Այդպիսի վարկած կա ՀՀ-ում․ վարչապետը՝ Հոկտեմբերի 27-ի եվ Մեղրիի փոխանակման պլանի միջեվ առկա կապի մասին (տեսանյութ)

«Այդպիսի վարկած կա ՀՀ-ում»։

Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսի ժամանակ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե արդյոք կապ կա Մեղրիի փոխանակման պլանի և Հոկտեմբերի 27-ի միջև, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդպիսի վարկածներ հնչել են։ Դա հայտնի փաստ է։

Անձամբ ես ի՞նչ եմ մտածում, մանավանդ, այս համատեքստում, երբ Հոկտեմբերի 27-ի գործը քննության առումով շարունակվում է, որևէ մեկնաբանություն այդքան էլ պատեհ չէ»,- նշեց վարչապետը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

You may also like...