ՀՀ-ն երբեք որեվէ փաստաթղթով որեվէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանությունից չի հրաժարվել․ Փաշինյան (տեսանյութ)

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն ամբողջական է, և սա պետք է հաշվի առնել։

Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսի ժամանակ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պարզաբանեց․

«Այնտեղ կետեր կան, որ այնքան չեն կատարվել, որ անհնարինության աստիճան չեն կատարվել։ Օրինակ՝  Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղպահ կոնտիգենտ չկա, և էլի բազմաթիվ հանգամանքներ։

Երկար ժամանակ նաև մեր լրատվական ու քաղաքական դաշտում արձագանքներով նոմեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ՀՀ-ն պարտավորվել, որ հաղորդակցության անվտանգությունը պետք է ապահովի երրորդ ուժ կամ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը, նման բան չկա գրված , կա ընդհակառակը՝ ՀՀ-ն երաշխավորում է անվտանգությունը։ Պարզ բան է»։

Նա նաև ընդգծեց․

«Մեկնաբանություն կա, որ անցումը պետք է լինի ՀՀ իրավազորությունից դուրս, նման բան չկա գրած։ ՀՀ-ն երբեք որևէ փաստաթղթով իր որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանությունից ոչ միայն չի հրաժարվել, այլև որևէ կերպ չի համաձայնվել իր իրավազորության սահմանափակման հետ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

You may also like...