Ադրբեջանին առաջարկ ենք արել իրատեսական ճանապարհ՝ Մեղրիի երկաթուղով Արեվմտյան Ադրբեջանից Նախիջեվան եվ հակառակ ուղղությամբ. սպասում ենք պատասխանի. վարչապետ (տեսանյութ)

Իրատեսական ճանապարհը՝ Մեղրիի երկաթուղիով Արևմտյան Ադրբեջանից, այսինքն Զանգելանի շրջանից Մեղրիով Նախիջևան հակառակ ուղղությամբ և Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ և Հայաստանն՝ Ադրբեջանի տարածքով միջազգային առևտրի համար, և Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների կամ միջազգային առևտրի համար:

Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք էդ առաջարկն արել ենք :

Էս փուլում սկսենք բեռնափոխադրումները, հետո երբ որ մթնոլորտն ավելի համապատասխան լինի, կմտածենք նաև ուղևորափոխադրումների մասին:

Անկեղծ ասած, սպասում ենք Ադրբեջանի դրական գնահատականին: Եվ եթե շատ անկեղծ լինեմ, նաև Ադրբեջանի դիրքորոշումներն իմանալով, լավ չեմ պատկերացնում, թե ինչու պետք է դա մերժեն»,- նշել է նա:

You may also like...