Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան. նախագահը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Բորիս Սահակյանը համատեղության կարգով նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Սահակյանին, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,- ասված է հրամանագրում։

475707455_1391175262064781_4230111450582785128_n.png (132 KB)

You may also like...