Շարունակեք աշխարհին պատմել Ուկրաինայի զինված ուժերի «հանցագործությունների» մասին․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ անհրաժեշտ է շարունակել միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ուկրաինայի զինված ուժերի «հանցագործությունների վրա», մասնավորապես՝ Կուրսկի շրջանում։

«Մենք պետք է խոսենք այս մասին, բարձրաձայնենք, ցույց տանք՝ չնայած միջազգային հանրության խլությանը և նման վայրագություններին ուշադրություն դարձնելու նրա դժկամությանը»,- եզրափակել է Պեսկովը:

You may also like...