Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել Թուրքիայի եվ ՌԴ ԱԳ նախարարները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Սիրիայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։

Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները:

ԱԳ նախարարներն ընդգծել են երկու երկրների աջակցությունը Սիրիայի քաղաքական միասնությանը և կարևորել, որ այդ երկրի քաղաքական անցումային գործընթացը լինի ներառական։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության և տարածաշրջանային կայունության ապահովման ուղիները։

You may also like...