Հայերի հասցեին հայհոյանքներ հնչեցրած ռուս տիկտոկերը 2 ամսով կալանավորվել է

Երևանում ազգությամբ ռուս տրանսգենդեր տիկտոկերը, որը սրճարանում հայհոյանքներ էր հնչեցրել հայերի հասցեին, 2 ամսով կալանավորվել է:

Այս մասին Petutyun.com-ին  հայտնում են Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:

You may also like...