Ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը   մասնակցել են նաեվ Շիրակի մարզի բոլոր համայնքները (լուսանկարներ)

Ջերմուկ քաղաքում քիչ առաջ կայացել է Համահայկական 2-րդ ձմեռային խաղերի բացման արարողությունը։
Կրակը վառել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը:
Ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը և մարզական շքերթին մասնակցել են Շիրակի մարզի բոլոր համայնքները։
Մարզի  պատվիրակությանը ողջունել ու հաջող մրցելույթներ է մաղթել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Մարզպետն իր ողջույնի խոսքում նշել է, որ   մարզի  պատվիրակության կազմում ամենաշատ մարզիկները սպորտային մայրաքաղաք՝  Գյումրիից են։
Նշենք, որ  Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված 7 մրցաձևերից Շիրակի մարզի ներկայացուցիչները մեդալների համար կպայքարեն 4֊ում, նրանք ներկայացուցիչներ կունենան շախմատ, դահուկավազք, լեռնադահուկ և սպորտային պարեր մրցաձևերում։
Հիշեցնենք, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին մասնակցում են աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակներ:
Համահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից:

You may also like...