Փորձում էին համակարգը տանել կոլապսի, ինչը ձախողվեց․ Ավինյանը՝ տրանսպորտի ուղեվարձի դեմ բողոքի մասին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ ավագանու ընդդիմադիր ուժերի՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը ձախողվել է։
Փետրվարի 3-ին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նա ընդդիմության գործողությունները որակել է որպես «շոու», նշել, որ վերդարձը 100 դրամների համակարգին անհնար է:
«Հիմնական նպատակը ոչ թե գինն էր, այլ փորձ էր արվում համակարգը տանել կոլապսի, որը ձախողվեց։
Վերադարձը նախկին համակարգին անհնար է»,- նշել է Ավինյանը՝ հավելելով, որ պետք է դադարեցնել «քաղաքական շոուները» հասարակական տրանսպորտում։
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն իր հերթին նշել է, որ նոր համակարգի ներդրումից հետո ստացվել են բողոքներ քարտերից կրկնակի գանձումների վերաբերյալ։ Ըստ նրա՝ նման դեպքեր հնարավոր են, երբ նախկինում քարտով վճարում է կատարվել առանց բավարար միջոցների, և գումարը գանձվում է հետագայում՝ հաշվին միջոցներ մուտքագրելուց հետո։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
