Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ աշխատակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալին (լուսանկարներ)

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՏԿԵՆ աշխատակազմի հետ։

Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրել է իր էջում.

276.jpg (115 KB)

«Նախ աշխատակազմին եմ ներկայացրել իմ նորանշանակ տեղակալ Վարդան Կոստանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։

277.jpg (170 KB)

Հաջորդիվ քննարկել ենք հրատապ անելիքները, ոլորտային պատասխանատուները զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, ընթացիկ անելիքները։

Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս»,- գրել է նախարարը։

278.jpg (128 KB)

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Կոստանյանը ազատվել էր Իրանում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Կոստանյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:

You may also like...