Առանց բանակցությունների Ուկրաինան ԵՄ-ի համար կդառնա Աֆղանստան․ Օրբան

ԵՄ երկրները պետք է բանակցություններ սկսեն ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, հակառակ դեպքում Ուկրաինան համայնքի համար կվերածվի յուրատեսակ Աֆղանստանի։

Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում։

«Մեզ հիմա դիվանագիտություն է պետք։

Եվրոպացիները համարում են, որ բանակցություններ չանցկացնելը բարոյական է: Դա աբսուրդ է: Սա պետք է արվի պատերազմի ժամանակ:

Հակառակ դեպքում դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Ուկրաինան կվերածվի Աֆղանստանի», — ասել է քաղաքական գործիչը։

Օրբանը հավելել է, որ սխալ է, որ արևմտյան երկրները թույլ են տվել Կիևին «հավատալ, որ Արևմուտքը կկանգնի իր կողքին մինչև հաղթանակ»:

«Ի սկզբանե պարզ էր, որ Ուկրաինայի հաղթանակն անհնար է, քանի դեռ մենք տոտալ պատերազմ չենք սկսել: Այս տարբերակը չի դիտարկվել:

Այսօր մենք կարող ենք Ուկրաինային օգնել միայն զինադադարով և խաղաղությամբ»,- կարծում է վարչապետը:

You may also like...