Հիշեք ձեր հարաբերությունները նախկին պաշտոնյաների հետ․ Պետրոսյանը՝ մարդու իրավունքների ոլորտի առաջընթացի մասին

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանում առաջընթաց կա։

«Եկեք մարդու իրավունքների պաշտպանության բնագավառից համեմատականներ չանենք իշխանությունների միջև։

Դուք էլ եք հիանալի հիշում ձեր հարաբերությունները նախկին պաշտոնյաների, նախկին պատգամավորների հետ առաջ և հիմա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է նա։

You may also like...