Ակնկալում ենք շարունակել Հայաստանի եվ Բելգիայի միջեվ հիանալի համագործակցությունը. Միրզոյան
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում շնորհավորել է Բելգիայի նորընտիր արտգործնախարարին:
«Շնորհավորում եմ Մաքսիմ Պրեվոյին՝ Բելգիայի արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ:
Ակնկալում ենք շարունակել Հայաստանի և Բելգիայի միջև հիանալի համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում, ներառյալ՝ ԵՄ-ը:
Հաջողություններ, պարոն արտգործնախարար»,- գրել է Միրզոյանը:
