Համահայկական ձմեռային խաղերում առաջին բուժօգնության ծառայությունն իրականացնում է Հանրապետական շտապօգնությունը
Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում առաջին բուժօգնության ծառայությունն են իրականացնում Հանրապետական շտապօգնության ծառայության հերթապահ աշխատախմբերը:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Բրիգադները խաղերի ամբողջ ընթացքում կլինեն այնտեղ՝ համալրված բժշկական համապատասխան պարագաներով և անհրաժեշտ դեղարկղերով:
Շտապօգնության այս մեքենաները՝ որպես նվիրատվություն, ստացել ենք Կորեայի Հանրապետության կառավարության կողմից՝ ի նշան փոխադարձ բարեկամության և համագործակցության»,- գրել է նա:

