Շիրակի մարզպետի աշխատակազմ 2025 թվականի հունվար ամսին քաղաքացիներից ստացվել է 233 դիմում

Շիրակի մարզպետի աշխատակազմ 2025 թվականի հունվար ամսին քաղաքացիներից ստացված 233 դիմումներից 170-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։

Այս մասին Petutyun.com-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության, գերատեսչությանը ուղղված դիմումները հիմնականում  առնչվել են քաղաքաշինությանը, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման հարցերին (25), առողջապահության և սոցիալական ոլորտին (21), կրթությանը, մշակույթին և սպորտին (10), գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին (3), ընդունելության կազմակերպմանը (3), ՏԻՄ (1)։

Դիմումներին տրվել են պարզաբանումներ, 19 դիմում քննարկման փուլում է։

You may also like...