Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի հունվարին գրանցվել է 97 ծնունդ
Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի հունվարին լույս աշխարհ է եկել 97 երեխա՝ 56 տղա և 41 աղջիկ։
Այս մասին Petutyun.com-ին տեղեկացրել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից,։
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ 44 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24-ը՝ Սևանի, 20-ը՝ Գավառի, 7-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
2024 թվականի հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել էր 126 ծնունդ։
