Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Save Armenia»-ի կազմակերպած ընդունելությանը (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել «Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելությանը` ի պատիվ վարչապետի այցի:
Այս մասին Petutyun.com-ին տեղեկացրել են Կառավարության մամուլի վարչությունից։
Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի համանախագահ, «Save Armenia»-ի խորհրդի անդամ Սեմ Բրաունբեքը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել կազմակերպության հանձնառությունն` աջակցելու Հայաստանին` իր օրակարգերն առաջ մղելու գործում: Նա նշել է, որ «Save Armenia»-ն նպատակ է հետապնդում միավորել քրիստոնեական առաջնորդներին և այլ շահագրգիռ խմբերին Հայաստանին օժանդակելու հարցում:
Ընդունելությանը մասնակցել են «Save Armenia»-ի համահիմնադիր Ռոբերտ Նիկոլսոնը, մի շարք դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
Վարչապետ Փաշինյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել ընդունելության կազմակերպման համար և նշել, որ իր համար պատիվ է ներկա գտնվել միջոցառմանը` կազմակերպությունների ու բարեկամների հետ, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին են եղել տասնամյակներ շարունակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
