Գերմանացիներն արմատապես փոխել են իրենց վերաբերմունքը Մերկելի նկատմամբ. Bild

Գերմանիայի քաղաքացիների կարծիքը նախկին կանցլեր Անգելա Մերկելի մասին նկատելիորեն վատթարացել է նրա կառավարման ավարտից հետո, գրում է Bild-ը։

«Հետ նայելով՝ ի՞նչ եք կարծում, Անգելա Մերկելի քաղաքականությունը ավելի շատ լա՞վ էր, թե՞ վատ Գերմանիայի համար» հարցին հարցվածների միայն 31%-ն է դրական պատասխանել։

Հետազոտության մասնակիցների ևս 24%-ը չեզոք է գնահատել Մերկելի կուրսը, մինչդեռ հարցվածների հարաբերական մեծամասնությունը (43%) նշել է, որ բացասական է վերաբերվում նրա վարած քաղաքականությանը։

Հատկանշական է, որ Մերկելի հայրենի դաշինքում՝ Քրիստոնեադեմոկրատական ​​միություն/Քրիստոնեասոցիալական միություն (CDU/CSU), ընտրողների միայն 42%-ն է դրական գնահատում նախկին կանցլերի ժամանակաշրջանը։

You may also like...